ՔՊ-ական խորհրդականը հայտնվել է Սյունիքի մարզպետի «սև ցուցակում»․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի անկուսակցական մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կալավանցի Ռոբերտը, երեկ աշխատանքից ազատել է մարզում հայտնի ՔՊ-ական, մարզպետի խորհրդական Գառնիկ Պետրոսյանին, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել մարզում։ Սակայն կալավանցին ոչ այնքան մեծ հերոսություն է արել, որքան փորձել է գործել հանուն կուսակցության։
Բանն այն է, որ Պետրոսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խորհրդականն է եղել: Ինչպես նաեւ նախկին փոխմարզպետ, այժմ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի ընկերն է, վերջինս էր մարզպետարանում որոշում կադրային քաղաքականությունը։ Պետրոսյանը քաջարանցի է, նրան փորձել են «աճեցնել» որպես Քաջարանի քաղաքապետացու, սակայն ՔՊ-ն հաստատեց ոչ թե Պետրոսյանի, այլ «Զապո» մականունով Արմեն Առաքելյանի թեկնածությունը, ինչը Պետրոսյանը ծանր է տարել եւ հայտարարում է, թե չի աշխատելու ՔՊ-ի հաղթանակի համար, դրա համար էլ հայտնվել է կալավանցու սեւ ցուցակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը՝ Իվանյան համայնքն ու Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․ «Հարգելի հայրենակիցներՎերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվու...
Պաշտպանության նախարարություն հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել և հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հ...
Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ հայտարարությունը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կր...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղ...