Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Ադրբեջան- Հայաստան հարաբերությունները
Ադբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդը երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեստական և գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Միրզոյանն ու Լավրովը կհանդիպեն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզ...
Հայկական կողմը չի խոչընդոտել ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին Ադրբեջանի վարչապետ մասնակցությանը․ ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա ավանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին մասն...
Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել պայմանավորվածությունների առաջընթացի համար. Միշել
Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Այս մասին Հայաստանի...