ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում այս պահին մետրոյի Բաղրամյան կայարանի տարածքում

Auroranews.am-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչ իրավիճակ է մետրոյի Բաղրամյան կայարանի տարածքում պայթուցիկ սարքերի մասին ահազանգից հետո:

 

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

 

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։

 

Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

 

Մետրոյի բոլոր կայարաններից տարհանում է իրականացվել, բոլոր մարդիկ դուրս են բերվել: Մետրոն անժամկետ փակ է, մինչև հասկանալի դառնա, թե ինչ է կատարվում: Այս մասին Auroranews.am -ի հետ զրույցում հայտնել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Քաղաքականություն