Հասարակություն
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում` հուլիսի 23-28-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ը կնվազի 3-5 աստիճանով:
[77a5fb692abd6670426be67cec0436db.jpg]
Երևան քաղաքում՝ հուլիսի 23-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
[2e2ee4905e2b6a6cc40e666c37fc1c7b.jpg]