Հասարակություն
ԱՄՆ-ն կրկին ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային
Միացյալ Նահանգները շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ստորագրվել է Ուկրաինային 270 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին փաստաթուղթը, այդ թվում չորս HIMARS հրթիռային կայաններ, ուղարկվածների թիվը հասցնելով 20-ի: Այս մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Նրա խոսքով՝ օգնությունը կներառի նաև 500 շարժական անօդաչու թռչող սարք և 36 000 հրետանային զինամթերք:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն վերջես հայտնել էր, որ Ուկրաինան հույս ունի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կտրամադրի մինչև 100 HIMARS համակարգեր:
Նմանատիպ հոդվածներ
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում
«Էրեբունի» թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութը չտարածելու դիմաց թանգարանի տնօրենին շանտաժի են ենթարկել
Ամուսնությունների գրանցման կարգում փոփոխություններ են կատարվել
Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը Կասպից ծովի վրա տագնապի ազդանշան է տվել․ ինքնաթիռն անհետացել է Flightradar-ի քարտեզից
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
5.0