Զոհված զինծառայողին նախագահը պարգևատրում է, իսկ ՊՆ-ն չի հայտնում` ինչպես է դեպքը տեղի ունեցել

 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հետմահու պարգևատրել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանին: Ժամկետային զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, 19 տարեկան։ Բանակ էր զորակոչվել մոտ 1 տարի առաջ։

 

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի Փիլիպոսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում:

 

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը զոհվել է հունիսի 18-ին Վարդենիսի ուղղությամբ՝ Վերին Շորժա գյուղի դիրքերում հակառակորդի կրակոցից։ Аuroranews.am-ի հետ զրույցում ՊՆ-ից հաստատել էին զինվորի մահը, բայց որևէ այլ տեղեկություն չէին հայտնել: Ավելին, մինչ օրս, Հրաչիկ Փիլիպոսյանի մահվան հանգամանքների մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։ 

 

 

Քաղաքականություն