Հասարակություն

Հերթականը. գողացել են բանաստեղծուհու գերեզմանի բրոնզյա կիսանդրին

Հերթականը. գողացել են բանաստեղծուհու գերեզմանի բրոնզյա կիսանդրին

 Երեկ, հերթական անգամ Կոմիտասի անվան զբոսայգի այցելելիս, մոտենալով զբոսայգու կենտրոնական մասում թաղված բանաստեղծուհի Շուշանիկ  Կուրղինյանի գերեզմանին` ցնցվեցի ու ապշահար եղա: Նրա մահարձանի բրոնզյա կիսանդրին չկար: Հերթական առևանգումը: Այս մասին ահազանգել է լրագրող  Արտյուշ  Խանջյանը:

 

«Չնայած լրատվությանը կանոնավոր հետևում եմ (հատկապես` հուշարձաններին վերաբերող հարցերին), տեսածս ինձ համար անակնկալ էր: Չգիտեմ` այս հերթական գողությունը վերջին մեկ տարվա ընթացքում եր՞բ է կատարվել, եղե՞լ են այդ առիթով հրապարակումներ, թե ոչ:Այս հարցերով վերջին երեսուն տարիներին այնքան շատ է գրվել ու խոսվել, նոր բան չեմ կարող ասել … Միայն մեկ բառ «անպատժելիություն»:  Պետք է խստագույնս պատժել և գողացող վանդալներին և նրանց գործընկերներին` քանդակները որպես գունավոր մետաղի ջարդոն ընդունողներին»,- գրել է լրագրողը։

 

«Տեր ունեցողին տերն է տարել, անտերին`գելը»,- գրել է ահազանգողը:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250