Հասարակություն

Եղանակը կցրտի. ինչ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակը կցրտի. ինչ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 1-ի ցերեկը, 2-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Սյունքիում և Արցախում` 8-10 աստիճանով:

[60e8c44cec92127e5b38e8444eda3a15.jpg]

Երևան քաղաքում՝

Հուլիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

[d4d24d5f5fff746ff3c0bcc6a0964f43.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250