ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը դիմել է Դավթաշենի կամրջից նետված երիտասարդի մասին տեղեկություն ունեցողներին
Օրերս Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել էր երիտասարդ տղամարդու դի: Ոստիկանությունն այսօր հրապարակել է դիակի վրա եղած դաջվածքները պատկերող տեսանյութ՝ խնդրելով քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 12-ին: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:
Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ՝ բերանքսիվայր հայտնաբերել էին երիտասարդ տղայի դի: