ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գարեգին Նժդեհի նկարը՝ 15-ամյա ադրբեջանցու ձեռքին․ նրան ձերբակալել են
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 15-ամյա աղջիկա, ով Գարեգին Նժդեհի նկարը պարզել էր Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանի ուղղությամբ ու տեսանյութ նկարել, փոխանցում է Ադրբեջան պոստֆակտում տելեգրամի ալիքը։
Նշվում է, որ ձերբակալված աղջկան տրվել է Ֆիդա մականունը: Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանի հատուկ ծառայություններին և նշում, որ Ֆիդանը (ձերբակալված անձը) դարձել է հայերի զոհը և օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի: