Պեսկովը` Պուտին-Էրդողան հնարավոր զրույցի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մոտ ապագայում քննարկում չի ունենա:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ այդ թվում հացահատիկի թեմայով քննարկում նախագահների միջև նախատեսված չէ, և որ անհրաժեշտության դեպքում նման քննարկումները կկազմակերպվեն օպերատիվ կերպով:
«Առայժմ նախագահի գրաֆիկում նման զրույց նախատեսված չէ։ Բայց մյուս կողմից, Էրդողանի հետ զրույցները, ըստ անհրաժեշտության, շատ արագ ներառվում են օրակարգում։ Այս պահին նման վերջնական պայմանավորվածություն չկա», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով թեմայի վերաբերյալ հարցերին:
Նմանատիպ հոդվածներ
«Առաջարկում եմ 2-րդ տարբերակը դնել մի կողմ ու կպնել 1-ին տարբերակին». Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն իր տելեգրամի ալիքում գրառում է արել: «Տարբերակ 1. Անել հետևություններ, սթ...
ՀՀ-ն ԱՊՀ համաձայնագրի է միանում. Հայաստանը համաձայնագիրը վավերացնում է մեկ վերապահումով
Հայաստանի Հանրապետությունը որոշել է միանալ ԱՊՀ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց...
Վրաստանը չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումներն օտարեկրացիների համար
Վրաստանի կառավարությունը չեղարկել է երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կորոնավիրուսային սահմանա...
«Սերժ Սարգսյանն արձանագրեց` ով է «Դիմադրության» լիդերը». Քոչարյան
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրա...