ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում. Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, ակտիվիստ Ալեքսիս Օհանյանն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում պատմել է, որ հրաժարվում է դիտել Ադրբեջանում անցկացվող «Ֆորմուլա 1» մրցարշավը:
Միլիոնատերը փակագծերում տեղադրել է Հայաստանի դրոշը՝ ակնարկելով, որ բոյկոտի պատճառը մրցարշավը հյուրընկալող երկիրն է:

«Հրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում, այնպես որ փոխարենն այսօր առավոտյան Mario Kart խաղացինք, և դուստրս խնդրեց արքայադստեր տեսքով քաղցրավենիք: Առաջին տարբերակը չհաջողվեց շրջել, բայց նա այնքան երախտապարտ էր, որ ես պատրաստեցի երկրորդ տարբերակը, որը շատ ավելի լավ ստացվեց»,- տեսանյութին կից գրել է Օհանյանը:

Քաղաքականություն