ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքոյանը` կնոջը ծեծի ենթարկելու մասին
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կնոջը ծեծի ենթարկելու մասին տեղեկություններին։ Նա հաստատեց, որ ճանաչում է այդ կնոջը, բայց հերքեց ծեծի ենթարկելու և գումարային հարցերի հետ կապված լուրերը՝ նշելով, որ Դատախազություն է դիմել։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը պատմել է Բաքոյանի՝ իր նկատմամբ գործադրած ֆիզիկական բռնության մասին, ինչպես նաև ֆինանսակն վնաս պատճառելու մասին: