ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանաը նորմալ է վերաբերում փողոցում շրջող կիսաշրջազգեստով շոտլանդացիներին. ռուս հայտնի ոճաբանը` ՀՀ-ում է

 Ռուս ոճաբան Ալեքսանդր Ռոգովը Հայաստն է այցելել։ Հեռուստահաղորդավարն այդ մասին պատմել է իր տելեգրամյան ալիքում՝ չբացահայտելով իր այցի նպատակը:  Բլոգերը հիացած է Երեւանով` հատկապես Կասկադով։ 

 

«Ես հիմա անհավանական վայրում եմ, որը կոչվում է Կասկադ եւ գտնվում է Երեւանում։ Սա պարզապես լավագույն վայրն է, այստեղ ժամանակակից արվեստի քանդակների զարմանալի հավաքածու կա»,- նշել է Ռոգովը։ Ոճաբանը նաև ժամանակակից արվեստի էքսպոնատների լուսանկարներ է հրապարակել՝ այն ռետրոֆուտուրիզմ անվանելով։

 

Նա նաև նշել է` ի դեպ, Երևանում ինչ-որ ֆուտբոլի առաջնություն է ընթանում, իսկ վաղը Հայաստանը խաղալու է Շոտլանդիայի դեմ, և ամբողջ քաղաքը լցված է կիսաշրջազգեստով տղամարդկանցով: Նա նաև զարմանքով նկատել է` կիսաշրջազգեստով տղամարդկանց հասարակությունն  արձագանքում է շատ նորմալ։

Քաղաքականություն