ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապառոսը ուկրաինացի լրագրողի հարցից հետո լքել է ասուլիսը

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը լքել է մամուլի ասուլիսը ուկրաինացի լրագրողի հարցից հետո։ 

Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։ Այս մասին հայտնում է Sport.onet.pl-ը։

 

Ուկրաինայից ժամանած լրագրողը մարզչին հարցրել է, թե ինչու Հայաստանի հավաքականը համերաշխություն չի ցուցաբերում Ուկրաինայի հետ երկրի ներսում սրված իրավիճակի պատճառով։ Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղարն ասել է, որ Կապարոսը չի պատրաստվում պատասխանել քաղաքականությանը վերաբերող հարցերին։ 

 

Քաղաքական հարցերին պատասխանելուց հրաժարվելու մասին հայտարարել է նաեւ ինքը՝ Կապարոսը, ով այս մասին խոսել է մի քանի լեզուներով։ Արդյունքում մարզիչը լքեց ասուլիսը։

Երկու խաղից հետո Ուկրաինան վեց միավորով գլխավորում է B լիգայի 1-ին խումբը: Հայաստանը երեք խաղում երեք միավորով եզրափակում է աղյուսակը։

 

 

 

 

 

Քաղաքականություն