
«Լավրովի հարցում կաշկանդվածություն կա՞, մյուս ակցիաներն ավելի բուռն էին»․ Սաղաթելյանը պատասխանեց լրագրողին

Ինչպես արդեն հայտնել ենք, ընդդիմադիրներն այս պահին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցով պայմանավորված ԱԳՆ շենքի մոտ են։ Լրագրողների հետ զրույցում «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթեշլյանը նշեց, որ շենքը շրջափակելու նպատակ չունեն։
Լրագրողի հարցին, թե արդյոք կաշկանդվածություն կա Սերգեյ Lավրովի հարցում, Սաղաթելյանը նշեց, որ որևէ կաշկանդվածություն չկա։
«Քանի կար, ասում էիք՝ Ռուսաստանից մեկը գա, ռիսկ չեն անելու գնան, ասելիքը փոխանցեն։ Էսօր երեկոյան համեմատի, կտեսնես։ Մենք խնդիր ունենք խոսքը տեղ հասցնելու։ Մենք որևէ մեկից կաշկանդվածություն չունենք, մենք խնդիր ունենք մեր երկրի շահերը պաշտպանել, պաշտպանում ենք»,- լրագրողին պատասխանեց նա։