Ադրբեջանը սպառնացել է մեզ. հերթական հիստերիան` ՀՀ գլխավոր դատախազի Արցախ կատարած այցի հետ կապված

ԱՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազի` Արցախ կատարած այցին։

Բաքուն համարել է, որ այս քայլը «լուրջ վնաս է հասցնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին հետհակամարտային շրջանում, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին»։

 

«Հայկական կողմի այս անպատասխանատու և սադրիչ քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Երևանն անկեղծ չէ կարգավորման հարցում, ինչպես նաև ստվեր է գցում միջազգային միջնորդների ջանքերի վրա»,- նշել են գերատեսչությունում։

Բաքուն նաև զերծ չի մնացել սպառնալիքներից. 

«Այս քայլի ողջ պատասխանատվությունը կրում է հայկական կողմը»,- եզրակացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Քաղաքականություն