Հասարակություն

Սուրեն Պապիկյանը Ադրբեջանի դեմ նոր պատերազմի վտանգ չի տեսնում

Սուրեն Պապիկյանը Ադրբեջանի դեմ նոր պատերազմի վտանգ չի տեսնում

Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ այս պահին տեսանելի չէ։ Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այսպիսով նա գնահատել է սահմանին պարբերաբար տեղի ունեցող դեպքերն ու հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվությունը։
 

«Որպես կանոն` ՀՀ ԶՈւ–ն հրադադարի ռեժիմը խախտում է` լռեցնելով հակառակորդին։ Այսինքն` եթե կա փոխհրաձգություն, ապա դա մեր նախաձեռնությամբ չէ։ Իհարկե, լիահույս եմ, որ նման կերպ կվերաբերվեն նաև հարևան երկրի ԶՈւ ներկայացուցիչները և կկարողանանք այսօրվա փոքրիշատե խաղաղ վիճակը տանել կայուն խաղաղության»,– ասել է նա։
 

Նախարարի խոսքով` ցանկացած իրավիճակում ՀՀ ԶՈւ–ն պետք է պատրաստ լինի ապահովելու խաղաղությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250