Իսրայելը թույլ չի տա Բեռլինին հակատանկային հրթիռներ մատակարարել Ուկրաինա. երկիրը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը
Իսրայելը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ թույլ տալ Բեռլինին Ուկրաինա հակատանկային հրթիռներ մատակարարել: Խոսքը իսրայելական տեխնոլոգիաների և լիցենզիայի կիրառմամբ Գերմանիայում արտադրվող Spike հրթիռների մասին է։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչներին։
Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ամիր Էշելը և ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության գծով տեղակալ Քոլին Քալը բանակցություններ են վարել Վաշինգտոնում։ Վերջինս հարցրել է, թե Թել Ավիվը կտա՞ Գերմանիային Ուկրաինա հակատանկային հրթիռներ փոխանցելու թույլտվություն, ինչին բացասական պատասխան է ստացել։
Էշելը բացատրել է, որ Իսրայելը Կիև կմատակարարի միայն ոչ մահաբեր ռազմական տեխնիկա: Իսրայելի իշխանությունները մտավախություն ունեն, որ ռուս զինվորները կարող են սպանվել իրենց երկրում արտադրված զենքերով, ինչը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը վնասի Իսրայելի շահերին Սիրիայում։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում սպասվում է Հայաստան - Ադրբեջան սահմանին սահմանային հանձնաժողովների հանդիպումը. Շառլ Միշել
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադ...
Փաշինյանը Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. Լարված մթնոլորտ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանի չորս խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ իրենց անհ...
Ռուսաստանը կօգնի հաղթահարել պարենային համաշխարհային ճգնաժամը, եթե Արևմուտքը չեղարկի պատժամիջոցները. Պուտին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դա...
Եթե գնում ես հեղափոխություն անելու, պետք է համակարգը մերժես, եթե դրանում պատգամավոր ես, այդպես չի լինում. Էդմոն Մարուքյան
Ընդդիմությունը շատ ծանր վիճակում է, որովհետև չի հաջողվել մեկ ամսվա մեջ ստանալ իրենց ակնկալած կոնսոլիդացիան, իրենց ներկայ...