ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում մետրոյի ակցիայի մասնակիցներին

 Անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցներ խաթարել էին Երևանի մետրոպոլիտելի աշխատանքը։

Մետրոյի «Երիտասարդական» կայարանում մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են գնացքների բնականոն երթևեկությունը` նստելով ու կանգնելով գնացքների դռների միջև ու այդ կերպ թույլ չտալով, որ գնացքները շարժվեն կայարանից։ Մեքենավարները չեն կարողացել փակել դռներն ու շարունակել ընթացքը։

 

Որոշ ժամանակ անց անհնազանդության ակցիա սկսվեց նաև «Հանրապետության հրապարակ» կայարանում, որտեղից ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակտիվիստներին։

 

Հիշեցնենք, որ Auroranews-ին մետրոպոլիտենից հայտնեցին, որ առավոտյան 9։30-ից մետրոյի բնականն աշխատանքը վերականգնվել է։

 

Հիշեցնենք, երևանյան մետրոյում բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել նաև անցյալ շաբաթ` մայիսի 18-ին։ Այդ օրը «Երիտասարդականում» գնացքները շուրջ 20 րոպե կանգնած էին մնացել, ինչի հետևանքով խաթարվել էր ամբողջ մետրոպոլիտենի աշխատանքը։

 

 

Քաղաքականություն