ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը կրակ է բացել մոսկովյան շենքերից մեկի շքամուտքում
Տեղի բնակիչը կրակ է բացել Մոսկվայի մարզի Մյակինինո միկրոշրջանում գտնվող «Sputnik» բնակելի շենքերից մեկում։ Այս մասին հայտնում է REGNUM-ը։ Բնակելի համալիրի բնակիչները հայտնել են, որ անհայտ տղամարդը մուտք է գործել շենքի մուտք և կրակ բացել։ Երկու մարդ վիրավորվել է։
Ըստ ականատեսների՝ տղամարդը խանութում սկսել է վիճաբանել վաճառողների հետ, ինչի պատճառով աշխատակիցներից մեկը տղամարդուն հորդորել է ներողություն խնդրել, ինչը տղամարդու համար վիրավորական է եղել։ Այնուհետեւ կոնֆլիկտը տեղափոխվել է շենքի մուտքի մոտ, որտեղ էլ տեղի է ունեցել հրաձգությունը։
Ըստ ականատեսների՝ տղամարդը հարբած է եղել։