ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեռահասները ցանկացել են սելֆի անել սառցաբեկորի վրա, սակայն սառույցն առանձնացել և քշել է նրանց
Յակուտսկի երկայնքով Լենա գետի վրա հոսում է սառույցի հաստ շերտ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ փրկարարները հորդորում են մարդկանց զերծ մնալ սառույցի վրա բարձրանալուց, ինչպես դա արել են 4 դեռահասներ։
Թոմոտ քաղաքում մի քանի դեռահասներ ափից բարձրացել են սառցաբեկորի վրա։ Նկարվելու համար տղաները բարձրացել են սառույցի հաստ շերտի վրա, ինչից հետո սառցաբեկորն առանձնացել է և գետի հոսանքը տարել է այն։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու Թոմոտի քաղաքապետը։ Փրկարար ձառայությունը ձեռնարկել է միջոցների և տղաների դուրս բերել գետից։
Նշվում է, որ ավելի վաղ Խանդիգա գյուղի բնակիչներից մեկն անտեսել է անվտանգության միջոցները և մնացել առանց մեքենայի։ Տղամարդը եկել է հիանալու սառույցի շերտերով և մեքենան կայանել է ափամերձ հատվածում։ Տղամարդը չի նկատել, որ գետի սառույցի հաստ շերտը ծածկել է մեքենան։