ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայիսյան ձյուն՝ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել հայտնելով, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում ձյուն է տեղում։ 
 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել էին, որ մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։ 

Կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձր լեռնային առանձին բնակավայրերում սպասվում է նաև թաց ձյուն։ 

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վ և ավելի։

Քաղաքականություն

Պատահարներ