ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարները ոստիկաններին հետ հրելով չեն թողնում իջնել ոստիկանական ավտոբուսից

Ինչպես արդեն հայտնել էինք Երևանում անհնազանդության ակցիաներ են։ Ակցիայի մասնակիցները Հրազդան մարզադաշտի մոտ՝ նկատելով ոստիկանական ավտոբուսը և այնտեղից իջնող ոստիկաններին, նրանց հրում են դեպի ներս՝ ավտոբուս։ 

 

Հիշեցնենք, որ Երևանում կրկին մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները հավաքվել են հետևյալ հասցեներում և սկսել քայլերթեր, ու խաղաղ ահնհնազանդության ակցիաները․ 

Գարեգին Նժդեհի հրապարակ, 
 

Կոմիտաս, եկեղեցու մոտ 
 

Ավան, «Հարսնաքար» համալիրի մոտ 
 

Նորքի զանգված՝ «Մեգամոլի» դիմաց 

Սասունցի Դավթի արձանի դիմաց 

15-րդ թաղամաս, Հանրապետական հիվանդանոցի այգում 

Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկ 

Ֆրանսիայի հրապարակ։ 

Ընդդիմությունը մայիսի մեկից փակել է Ֆրանսիայի հրապարակը, մայրաքաղաքում ու մարզերում ակցիաներ են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

 

Քաղաքականություն