ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը լարվեց․ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին

Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Ինչպես արդեն հայտնել էինք «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից կրկին փողոցներ է փակել։ Ընդդիմադիրները Երևանի մի քանի հատվածներում երթ են իրականցնում՝ այդ կերպ նաև փողոցների երթևեկությունը դժվարանցանելի կամ ամբողջությամբ կաթվածահար դարձնելով։ 


Նշենք, որ ժամը 08։00-ից երթ է նախատեսվում Գարեգին Նժդեհի հրապարակից, Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Նոր Նորքի երկրորդ զանգվածից, 15-րդ թաղամասից, Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկից և Ֆրանսիայի հրապարակից։ 

 

Քաղաքականություն