Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաժան ներխուժում Իրաք... Օ, այսինքն՝ Ուկրաինա». Ջորջ Բուշ կրտսերի ֆրոյդյան սայթաքումը

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն իր ելույթի ժամանակ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը շփոթել է Իրաքում տեղի ունեցածի հետ:  «Մի մարդ սկսեց բոլորովին չարդարացված և դաժան…

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն իր ելույթի ժամանակ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը շփոթել է Իրաքում տեղի ունեցածի հետ: 

 

«Մի մարդ սկսեց բոլորովին չարդարացված և դաժան ներխուժում Իրաք... Օ, այսինքն՝ Ուկրաինա», ասել է Բուշ կրստերը:

 

Ռուսական թելեգրամյան ալիքներն այս հատվածը տարածել են՝ այն անվանելով նախկին նախագահի ֆրոյդյան սայթաքումը: 

 

Նշվում է, որ Իրաքում ամերիկյան միջամտությունը սկսվել է Բուշ կրտսերի վարչակազմի հայտարարություններից հետո, թե մերձավորարևելյան երկրի իշխանությունները զանգվածային ոչնչացման զենք ունեն։ Ավելի ուշ պարզվեց, որ դրա համար ոչ մի ապացույց չկա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250