ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցարարներն ինչպես են փակում ոստիկանական ավտոբուսի ճանապարհն ու ազատում բերման ենթարկվածներին
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե քաղաքացիներն ինչպես են փակում ոստիկանության ավտոբուսի ճանապարհը և ազատում բերման ենթարկվածներին։
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 8-ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։
«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,- ասաց նա։