ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տղերք, ձեր զենքն ա ընկել»․ քաղաքացին՝ ոստիկաններին

Երևանի Աբովյան փողոցից, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքից քիչ առաջ բերման ենթարկեցին անհնազանդության ակցիաների ևս մեկ մասնակցի, փոխանցում է Sputnik-ը։ 

Մի քանի ոստիկաններ դժվարությամբ, քարշ տալով, ոտք ու ձեռքից բռած ակտիվիստին փորձում էին մոտեցնել ոստիկանական ավտոմեքենային։

 

Բերման ենթարկելու ընթացքում ցուցարարի կոշիկը դուրս եկավ ոտքից ու մնաց փողոցում։

«Ախ, կոշիկս»,– բղավեց նա։ Ոստիկանները ցուցարարին ավտոմեքենան նստեցնելուց հետո նրան վերադարձրեցին նաև փողոցում ընկած կոշիկը։

Քաղաքականություն