ՏԵՍԱՆՅՈՒԹ. «10 րոպեից դուրս ենք գալիս, խոսք եմ տալիս». Լևոն Քոչարյանը փորձեց պայմանավորվել կապիտանի հետ
Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչները իրականացնում են իրազեկման և բողոքի ակցիաներ։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանն ու շարժման աջակիցները հերթական ճանապարհահատվածը փակելիս հանդիպեցին կարմիր բերետավորներին.
«10 րոպեից դուրս ենք գալիս, խոսք եմ տալիս»,- Լևոն Քոչարյանը փորձեց պայմանավորվել կապիտանի հետ, սակայն վերջինս ասաց, որ կամ դուրս են գալիս, կամ բերման են ենթակվում: Քոչարյանը թիմակիցներին հրահանգեց բացել ճանապարհը:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 8–ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։
Մանրամասները` Փաստինֆոյի տեսանյութում: