ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական ավտոբուսում բերման ենթարկվածները վանկարկում են
Ոստիկանները Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկել ցուցարարների: Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են բերման ենթարկված ցուցարարները վանկարկում իրենց տեղափոխող ոստիկանական ավտոբուսում:
Մանրամասները տեսանյութում:
Հիշեցնենք, որ ընդդիմության անհնազանդության ակցիաները մեկնարկել են ապրիլի երկրորդ կեսից: Մասնավորապես, ապրիլի 17-ին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ իրենց պայքարին, իսկ ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց փողոցային պայքարի մեկնարկի մասին։