ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենան հարվածել է մի կնոջ. լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ միջադեպ է գրանցվել Երևանի Մաշտոցի պողոտայում։ Մեքենան հարվածել է մի կնոջ։ Հայտնի չէ՝ վերջինս ցուցարար է, թե քաղաքացի, որն անցնում էր այդ տարածքով։ 

 

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ Իշխան Սաղաթելյանը խոսել է «Դիմադրության» շարժման  վաղվա անելիքների մասին։

Նա հայտարարել է, որ առավոտյան ժամը 08։00-ին սկսում են ողջ մայրաքաղաքով անհնազանդության բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ։

 

«Կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ ժամը 08։00-ին դուրս գալ փողոց, միանալ ակցիաներին։ Փակելու ենք ճանապարհներ, կասեցնելու ենք երթևեկությունը, ամբողջ քաղաքը պետք է առավոտյան պարալիզացվի»,- ասել է Սաղաթելյանը։

 

Նա դիմել էր հանրային ծառայողներին, պետաշխատողներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են վաղն աշխատանքի գնալ. «Տեղեկացրեք ձեր գործատուներին, որ ունեք լեգիտիմ պատճառ վաղն աշխատանքի չգնալու։ Ըստ էության քաղաքը լինելու է պարալիզացված»։

իանալ պայքարին։

Քաղաքականություն