ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ««Խաղաղ» ցուցարարներից մեկը հորդորում է բացել մեքենայի ճանապարհը, հետո հարվածում հայելիին»․ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. ««Խաղաղ» ցուցարարներից մեկը ակցիայի մասնակիցներին հորդորում է բացել Օպելի ճանապարհը, հենց մեքենան անցնում է, նույն այդ երիտասարդը հարվածում է հայելիին։ Սկսվում է վեճը, փորձում են մի քանիսով հարձակվել վարորդի վրա, սակայն մեքենաներից մեկի վարորդը բաժանում է»։

 

Հիշեցնենք՝ Երևանում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել 400-ից ավելի քաղաքացու։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Քաղաքականություն