ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինչի՞ ես խփում»․ լարված իրավիճակ` «Փակ շուկայի» դիմաց

Անհնազանդության ակցիայի մասնակիցները վաղ առավոտյան աղբամաններով փակել են Մաշտոցի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին սկսեցին քաշքշելով եւ ուժ կիրառելով բերման ենթարկե ցուցարարներին: 

«Ինչի՞ ես խփում»,- ոստիկանին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Մի կին էլ նշեց, որ մոռացե՞լ են, թե քանի երեխա է սպանվել սահմանում։ «Գնացեք Նիկոլին բանտարկեք»,- գոռաց կինը։ 

«Արա, ջարդիք ձեռքս, կողս ջարդիք, թողեք, գալիս եմ, արա»,-բղավում էր ցուցարարներից մեկը: 

Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «առանց թուրքի Հայաստան»: 

Ոստիկանները փողոցից դուրս բերեցին աղբամանները: Քիչ անց ժամանեցին նաեւ կարմիրբերետավորները եւ միացան մյուս ոստիկաններին եւ մաիսնական ուժերով բացեցին երթեւեկությունը: 

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Քաղաքականություն