ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էդ ի՞նչ ես անում, արա՛»․ վարորդը մեքենան վարեց ցուցարարների ուղղությամբ

Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում վարորդներից մեկը մեքենան վարել է անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարի վրա:

«Էդ ի՞նչ ես անում, այ տղա: Կայնի, հլը»,-բացականչում է ցուցարարներից մեկը եւ հնչում են վարորդի հասցեին հայհոյանքներ: 

 

Իսկ երբ վարորդին հաջողվում է առաջանալով դուրս պրծնել, ցուցարարներից մեկը հետեւից բղավում է. «Դավայ, թուրք»:

 

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Քաղաքականություն