««Հաղթանակ»՝ 30 հազար զոհված ռուսների գնով». Զելենսկու գրասենյակի պատասխանը՝ Պեսկովին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը մեկնաբանել է Կրեմլի վստահությունը՝ պատերազմում «հաջողության» վերաբերյալ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է արել Միխայիլ Պոդոլյակը:
««Ռուսական հաղթանակը», որը ներառում է պատժամիջոցներ, լիակատար մեկուսացում, զբոսանավերի զանգվածային կալանք, անկասկած միայն կաճի: Պարզապես Պեսկովը պետք է կողմնորոշվի «հաղթանակ» բառի սահմանման հետ կապված. «հաղթանակ»՝ 30.000 զոհված ռուսների գնով»,- գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ վստահ է Ուկրաինայում հատուկ գործողության հաջողության մեջ։ «Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք»,- նշել էր նա:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է․ ԱԽ քարտուղար
Արցախի կարգավիճակը բխելու է անվտանգությունից ու իրավունքների պաշտպանությունից։ Այսօր կառավարության նիստի ավարտին լ...
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոն...
Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա. որն է այցի նպատակը
Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին...
Երևանն արձագանքել է Ալիևի՝ ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին հայտարարությանը
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի...