ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները բռնի ուժ գործադրելով դուրս են բերում վարորդին մեքենայից

Ժամեր առաջ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Ոստիկանները Բրազիլիայի հրապարակից բերման էին ենթարկում ավտոերթի մասնակիցներին։


«Դալմա» առևտրի կենտրոնի մոտ ոստիկանական ավտոմեքենաները նախ սկսեցին առաջնորդել ավտոերթը, ապա կանգ առան` փակելով երթի մասնակիցների ճանապարհը։ Հետո ոստիկանները դուրս եկան ավտոմեքենաներից ու սկսեցին իրենց ավտոմեքենաներից ուժ գործադրելով դուրս բերել մարդկանց` մի քանի հոգու տեղափոխելով ոստիկանության ավտոմեքենաներ։

Քաղաքականություն