ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա. ավտոերթի մասնակիցները բերման ենթարկվեցին

 «Դիմադրության» շարժման ավտոերթերից մեկը հասել է Հաղթանակ կամրջին, որտեղ կարմիր բերետավորները խոչընդոտեցին ավտոերթի մասնակիցներին, ապա սկսեցին բերման ենթարկել վարորդներին, իսկ մեքենաները տանել տուգանային հրապարակ:

Հարցին, թե ինչու են բերման ենթարկում, կարմիրբերետավորներից մեկը պատասխանեց. 

 

«Որովհետեւ խանգարում են երթեւեկությանը: Իրենց պատճառով երթեւեկությունը կանգնել է»:

 

«Հայրենիք» կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը ոստիկաններին ասաց, որ եղել է բանավոր պայմանավորվածություն, որ երկու շարքով երթը պետք է գնա, սակայն կամրջի վրա կանգնեցրել են, բերման են ենթարկել վարորդներին, հիմա էլ մեքենաներն են տանում տուգանային հրապարակ:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:

 

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Առավոտյան ժամը  8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի  են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»:

Քաղաքականություն