ՏԵՍԱՆՅՈՒԹ. Fly Arna-ի նոր գունավորմամբ առաջին ինքնաթիռն արդեն պատրաստ է թռիչքի
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ շուտով Երևանում կլինի հայկական ազգային ավիաուղիների՝ եռագույնով ներկված առաջին ինքնաթիռը։
«Հայկական ազգային ավիաուղիները (Ֆլայ Արնան)՝ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի համատեղ ձեռնարկությունը, ներկայացնում է հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում»,- գրել է նա։