ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում զանգվածային սպանության հեղինակը 18-ամյա տղան է

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում շաբաթ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով տաս մարդ է մահացել, հայտնում է CNN-ը: 

Կասկածյալը մարտավարական հանդերձանքով է եղել եւ ուղիղ միացմամբ ցուցադրել է հարձակման ընթացքը, ինչպես տեղեկացրել են իրավամահ մարմինների ներկայացուցիչները: 

Հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ կեսօրին Tops Friendly Markets խանութում: Կասկածյալն արդեն կալանքի տակ է գտնվում: Նա 18-ամյա Փեյթոն Գենդրոնն , ով իրեն մեղավոր չի ճանաչել։ 
Հարձակման հետեւանքով 13 մարդ հրազենային վիրավորում է ստացել, նրանցից 10-ը՝ մահացու: Հարձակման ենթարկվողներից11-ն աֆրոամերիկացիներ են եղել, երկուսը՝ սպիտակամորթներ: 

ԱՄՆ արդարատադության նախարարությունը զանգվածային սպանությունը դիտարկում է որպես «հանցագործություն ատելութան հողի վրա եւ ռասայական բնույթի բռնություն»:

Քաղաքականություն