ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ռուս զինվորականները ծխախոտ խնդրում և հետո թիկունքից գնդակահարում խաղաղ քաղաքացինեին. CNN
CNN հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որը նկարահանվել է մարտի 16-ին Կիևի ծայրամասում գտնվող ավտոսրահի մոտ։ CNN-ը նշում է, որ տեսանյութում տեղի ունեցածը այժմ հետաքննվում է որպես հնարավոր ռազմական հանցագործություն։ Հեռուստաալիքը պարզել է նաև զոհերի ինքնությունը` ավտոսրահի սեփականատերն է և 68-ամյա Լեոնիդ Պլյացը, ով այդ տարածքում աշխատում էր որպես անվտանգության աշխատակից։
Հեռուստաալիքի ձեռք բերած տեսահսկման տեսանյութում երևում է, որ հինգ մարդ, ենթադրաբար ռուս զինվորականներ են, փորձում են ներխուժել ավտոսրահի շենք։ Նրանց է մոտենում խանութի սեփականատերը մեկ այլ տղամարդու հետ՝ ձեռքերը վեր բարձրացրած։ Զինվորականները խուզարկում են նրան, մի քանի բառ փոխանակում, տղամարդիկ հեռանում են։ Դրանից հետո զինվորականները կրակ են բացում նրանց թիկունքին։ Տղամարդկանցից մեկը տեղում մահացել է, երկրորդը մեջքից կրակոցից հետո վեր է կացել ու օգնություն կանչել, սակայն արնաքամ է եղել և մահացել։
Երբ ողջ մնացած տղամարդը զանգահարել է օգնություն խնդրելու, պատմել է, որ ռուս զինվորականները եկել են ծխախոտ խնդրել, հետո երբ իրենք շրջվել են ռուս զինվորականները կրակել են իրենց վրա:
CCN րագրողները պատասխան են խնդրել ՌԴ ՊՆ-ից, սակայն նրանք չեն արձագանքել միջադեպին։
Հիշեցնենք, որ ռուս զինվորականները Կիևի մարզում էին գտնվում մինչև մարտի վերջ։