ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակեցին Երևանի քաղաքապետարանի շենքը
«Դիմադրություն» շարժման մասնակիցները շարժման անդամ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակեցին Երևանի քաղաքապետարանի շենքը։
«Նիկոլը քաղաքապետարանը սարքել է ՔՊ–ի «դուքյանը»` մարդկանց տարակարծության համար գործից հանում են, ճնշում են։ Դե թող հիմա տեսնեն` ճնշումը որն է»,–հայտարարեց Սաղաթելյանը։
Քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր կան, հրմշտոց է սկսվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։
«Ներս չենք մտնում, սակայն բոլոր մուտքերը շրջափակում ենք»,–ասաց Սաղաթելյանը։
Ոստիկաններն այս պահին փորձում են հեռացնել ակցիայի մասնակիցներին մուտքի մոտից։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։