ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինան Եվրոպա հացահատիկ է արտահանում մոլդովական նավահանգստով

Ուկրաինան Եվրոպա հացահատիկ է արտահանում Դանուբի մոլդովական Ջուրջուլեշտի նավահանգստի միջոցով, գրում է Readovka թելեգրամյան ալիքը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

 

Նշվում է, որ Ռուսաստանը արգելափակել է Ուկրաինայի ծովային նավահանգիստները, ուստի ուկրաինացիները հացահատիկի հսկայական պաշարներ են արտահանում Մոլդովայի տարածքով, մասնավորապես Դանուբի Ջուրջուլեշտի նավահանգստի միջոցով, որը գտնվում է Սև ծովից մոտ 133 կմ հեռավորության վրա:

 

Ուկրաինացիները եվրոպացիների համար սնունդ են տեղափոխում ոչ միայն Մոլդովայով, այլեւ Ռումինիայով։ Ուկրաինան կառուցում է իր ծովային տրանսպորտային շղթաները՝ Եվրոպային օգնելու համար՝ ակնկալելով «փոխադարձ քայլեր»։

Քաղաքականություն