ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում մի խումբ թուրքեր ծեծի են ենթարկել սիրիացի փախստականին

Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքում մի խումբ թուրքեր հարձակվել են հարձակվել են սիրիացի փախստականի վրա: Այս մասին գրում է Инфотека24-ը՝ հրապարակելով նաև տեսանյութը: 

 

Լրատվամիջոցը գրում է, որ կադրերը հրապարակել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը: Կադրերում երևում է, թե ինչպես է թուրք տղամարդկանց խումբը Թեքիրդաղում հալածում և ծեծի ենթարկում սիրիացի փախստականին: 

 

Հատկանշական է, որ մարդկանց մեկ այլ խումբ էլ լուռ հետևում է տեղի ունեցողին։ 

 

«Այդ «թուրք-սիրիական եղբայրության» պատկերն է, որի մասին խոսում էր Էրդողանը»,- գրել է Սնելը։

 

Հիշեցնենք, որ Էրդողանը և նրա կառավարությունը մտադիր են մեկ միլիոն փախստական ​​վերադարձնել Սիրիայի հյուսիսում գտնվող օկուպացված շրջաններ։ Հավանական է, որ Թուրքիայում սիրիացիների նկատմամբ հալածանքները, որոնք վերջին շրջանում հաճախակիացել են, ուղղված են հատկապես կառավարության այս ծրագրի իրականացմանը։

Քաղաքականություն