ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայիսի 9-ի տոնական համերգի ընթացքում էկրանին է հայտնվել ԱՄՆ հանցագործների` Բոննիի և Քլայդի նկարը. ՌԴ
Երեկ՝ մայիսի 9-ին Ռուսաստանի Առաջին ալիքի տոնական համերգի ժամանակ ռազմական ֆոտոխրոնիկայի շարքում է հայտնվել մի լուսանկար, որը շատ նման է եղել ամերիկացի հայտնի հանցագործների` Բոննիի և Քլայդի լուսանկարին։ Ամերիկացի հայտնի կողոպտիչները գործել են Մեծ ճգնաժամի տարիներին։
Ձայնագրված համերգը դեռ հասանելի է Առաջին ալիքի կայքում, կադրը կարելի է տեսնել 18։13 րոպեին։ Բոնիի և Քլայդի հայտնի լուսանկարը, որը կգտնեք կից, նշված է, որ արվել է 1933 թվականին։