ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սաշիկի կամ Սուրիկ Խաչատրյանի անկեղծությանը ի՞նչ հավատամ». Էդմոն Մարուքյանը` լրագրողներին

 Այս իշխանությունների պատճառով ինչ-որ մարդիկ կան, որ մաքրվում են այս գործընթացների մեջ, սա պետք է թույլ չտանք։

Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Նա, անդրադառնալով լրագրողների հարցին՝ ընդդիմությունը դուրս է եկել հանուն Արցախի, օրինակ, Սուրիկ Խաչատրյանի անկեղծությանը, կոչին չեք հավատո՞ւմ, ասել է. «Սաշիկի անկեղծությանը ի՞նչ հավատամ, կամ, ասենք՝ Սուրիկ Խաչատրյանի.... ամեն ինչ, ինձ թվում ա, սահման ունի»:

 

«Ցավոք, ես արտաքին քաղաքականության մեջ եմ ներգրավված, ներքաղաքական չէ իմ գործառույթը, թե չէ կարող է լուրջ պրոբլեմներ ունենային իրենք»,- ասաց Մարուքյանը՝ նկատի ունենալով ընդդիմությանը։

 

Պատասխանելով այն հարցին, թե վերջին շրջանում կարգավորվել է իր անձնական բարեկեցությունը, նշեց՝ «Չէ, ոնց ապրել եմ, այդպես էլ ապրում եմ, հայտարարագիրը կարող եք նայել, ի՞նչը պետք է ավելանար, եկեք գնանք նայենք մեր տունը, կարող ենք գնալ Վանաձորի մեր տունն էլ նայեք։ Ստանում եմ պատգամավորի աշխատավարձի չափ աշխատավարձ»,- հավելեց նա։ 

Քաղաքականություն