ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակման կադրերը

Ինչպես արդեն հայտնել էինք, Լեհաստանում հարձակվել են Ռուսաստանի դեսպանի վրա խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնող գերեզմանատանը ծաղիկներ դնելու ժամանակ։ Արդեն հրապարակվել են դեսպանի վրա հարձակման կադրերը:

 

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ի առավոտյան։ Ռուսական դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Սերգեյ Անդրեևին կարմիր ներկ են լցրել Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատունը հարկադրված է եղել նվազագույնի հասցնել Հաղթանակի օրվա տոնակատարության միջոցառումները։

Քաղաքականություն