ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրու ծեծկռտուքի մասնակիցներից մեկը ասել է, որ իրենց պահել են իսկական հայի պես և ոչ մեկի վրա ձեռք չեն բարձրացրել
Ընդդիմության հանրահավաքն առաջնորդողներից մեկը հայտարարել է, որ ինքը եղել է երեկվա հայտնի միջադեպի վայրում, երբ մի խումբ ցուցարարներ Գյումրիում «իբր հարձակվել են» տարեցների վրա, գրում է Баграмян26-ը՝ հրապարակելով նաև տեսակադրեր:
«Ժողովուրդ ջան, հավատացեք, մենք մեր քանակի համեմատ մեզ պահել ենք բացարձակապես հային վայել և ոչ մեկի վրա ձեռք չենք բարձրացրել»,- ասել է երիտասարդը հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս:
Միաժամանակ ՀՀ ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքի տեսագրության առնչությամբ նյութեր են հավաքվում։