18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում ծեծել են 80-ն անց մարդկանց. Արսեն Ավագյան
ՔՊ-ական Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ.
«Անունն է խաղաղ, բայց իրականում բանդիտական խմբեր են։
Պապիկների՞ն է ուժներդ հերիքում։
Հանրապետական ու դաշնակցական խուժանները երեկ Գյումրիում ծեծել են 80-ն անց մարդկանց:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են հետևից հարվածում, հետո տասնյակ խուժաններով ծեծում 80-ն անց պապիկների:
Տեսանյութը` Civic.am-ի»:
Հրապարակման մեկնաբանություններում հեղինակը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` մայիսի 8-ին: