Հետեւեք ձեր խոսքերին, թե չէ մենք կհրապարակենք, թե ով, որ ակումբում, ինչ թմրանյութ է օգտագործում. Մամիջանյան
Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաներին ավելի շատ մարդիկ կան, քան երեկ «Փաշինյանի աջակիցներ» խորագրի ներքո կազմակերպված հավաքին է եղել։ Այս մասին դեպի Գյումրի ավտոերթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորի խոսքով` համազգային շարժման բոլոր գործողությունները խաղաղ եղել են և այդպես էլ շարունակվելու են:
Հարցին, թե մայիսի 9-ը նախկինում միշտ հաղթականորեն ու բարձր տրամադրությամբ է նշվել, այս անգամ խորհուրդը ո՞րն է լինելու, եթե Շուշին չկա, Արցախի մնացյալ հատվածի ճակատագիրն էլ՝ անհայտ, Մամիջանյանն ասաց, որ ոչ միայն Շուշին է թշնամու ձեռքում, այլև՝ Հայաստանը:
«Նախ ոչ միայն Շուշին է թշնամու ձեռքում, այլև՝ Հայաստանը։ Փաշինյանը մեզնից խլել է Եռատոնը։ Ես վստահ եմ, որ այս տարվա մայիսի 9-ը հիմք կդնի նրան, որ կարողանանք ասել քառատոն։ Ժողովրդի հաղթանակը անհրաժեշտ է փաստագրել։ Նիկոլ Փաշինյանը վաղուց իշխանություն չունի, և ժամանակն է, որ փաստագրվի ժողովրդի հաղթանակը»,- նշեց նա։
Պատգամավորը շարժման նախաձեռնողների հասցեին տարբեր բամբասանքներ տարածողներին Մամիջանյանը խորհուրդ տվեց հետևել սեփական խոսքերին։
«Պախկված մի տեղ ստատուսներ գրելը հեշտ է։ Ինչ վերաբերում է իրենց տարածած «տեղեկություններին», թե, իբր, վրաններում թմրանյութ են բաժանում և այլն, և այլն, ես կպատասխանեմ մեկ պարզ նախադասությամբ․ հետևե՛ք, թե ինչ եք խոսում, թե չէ մենք կհրապարակենք, թե ով, որտեղ, որ ակումբում, որ նկուղում ինչ թմրանյութ է օգտագործում։ Ապակե տանը նստած քար շպրտել պետք չէ»,- եզրափակեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ից հերքում են Պապիկյանի անվան շուրջ տարածվող լուրերը
168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհե...
Լուսանկարներ․ Մայրը՝ բոթը լսելիս ուշագնաց եղավ. մանրամասներ՝ այսօր դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողից․ lurer
ՊՆ-ն այսօր հայտարարություն տարածեց այն մասին, որ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս...
ՏԵՍԱՆՈՒԹ․ Ոստիկանը ցույցի ժամանակ «ձեռք է գցում» երիտասարդ կնոջը
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ակցիաներ են Երևանի տարբեր փողոցերում։ Ցուցարարները պարբե...
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում կայացած հանրահավաքին
Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր այսօր՝ մայիսի 8-ին՝ 13:00, Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաք ա...