ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք իշխանությանը կառչած չենք, հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում․ Վանեցյան
Մենք արդեն երկու շաբաթ է՝ Երևանում և մարզերում քաղաքացիներին անհնազանդության ակցիաներ ենք անում, մեր նպատակն է, որ մեր երկիրը ոտքի կանգնի և «ոչ» այս իշխանություններին, որոնք երկիրն այս իրավիճակին: Այս մասին Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արթուր Վանեցյանին:
Նա դիմեց քաղաքացիներին՝ նշելով, որ իրենք չեն պայքարում հանուն իշխանության, ինչպես փորձում են ներկայացնել գործող իշխանության ներկայացուցիչները.
«Մենք իշխանությանը կառչած չենք, մենք հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում ու դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի ու ժողովրդի համար, որ ունենանք անվտանգ Հայաստան ու անվտանգ Արցախ», - ասաց Արթուր Վանեցյանը:
Նա հայտարարեց, որ 2018թ-ին իշխանությունները բոլորին խաբել են՝ խոստանալով, թե լավ են ապրելու, բայց մարդիկ սկսել են ավելի վատ ապրել.
«Մեր անվտանգ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ չգիտեն՝ վաղը թուրքը կարող է մտնել իրենց տուն. բայց այս մարդիկ շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներից», - ասաց Վանեցյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանն ու Արցախը ոտքի են կանգնել, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել ու կարճ ժամանակ հետո հասնելու են իրենց նպատակին:
«Մենք հաղթելու ենք, ամեն ինչ լավ է լինելու», - հայտարարել է Արթուր Վանեցյանը: